Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնել

14 Հունվար, 2025 20:34
Անհրաժեշտ է Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը նոր մակարդակի բարձրացնել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել:

Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ հարցեր:

Կարևորվել է նաև երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը:

 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին