Լոս Անջելեսում քամիներն ուժեղացել են՝ սպառնալով նոր հրդեհների բռնկմամբ:
Ինչպես փոխանցում է Reuters-ն, Ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետ Դեվիդ Ռոթը նշել է, որ երեքշաբթի առավոտյան քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 120 կմ/ժ (75 մղոն/ժ) արագության:
Իշխանությունները հրշեջ ստորաբաժանումները նախօրոք կենտրոնացրել են Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայի հարավային շրջաններում, որտեղ հրդեհի վտանգը հատկապես մեծ է: