Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը

18 Հունվար, 2025 08:36
«Հրապարակ». Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայ-ամերիկյան ջերմ ու ջերմացող հարաբերությունների մասին թմբկահարող արևմտամետները և իշխանավորները լռում են այն մասին, որ հունվարի 20-ին սպասվող ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը ՀՀ վարչապետը հրավիրված չէ: 

Մինչդեռ մեծ թվով պետությունների ղեկավարներ Վաշինգտոնում ներկա կգտնվեն Թրամփի ինաուգուրացիային: Եթե հայ-ամերիկյան հարաբերություններն իրոք այդքան փայլուն են, ապա ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել: Սա, ի դեպ, նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի վատ աշխատանքի մասին է վկայում: 

Իսկ ՔՊ- ում շատ գոհ են Լիլիթ Մակունցի աշխատանքից և նրան անգամ որպես օրինակ են բերում մյուս դեսպաններին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին