Լոս Անջելեսում UFC 311 մրցաշարում մենամարտել են ռուս Իսլամ Մախաչևվը և բրազիլացի Ռենատո Մոյկանոն:
Մախաչևվը դուրս է եկել օկտագոն՝ չորրորդ անգամ պաշտպանելու UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:
Ի սկզբանե Մախաչևի մրցակիցը պետք է դառնար Արման Ծառուկյանը, սակայն մրցակիցը ստիպված էր մենամարտից դուրս գալ վնասվածքի պատճառով։
Նախկինում Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, որը Խաբիբի հայրն էր և մարզիչը, խոստացել է, որ նախ թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն կդառնա իր որդին, իսկ հետո գոտին կնվաճի Իսլամը:
Մենամարտից հետո Մախաչևն ասել է.
«Ինձ դուր է գալիս իմ չեմպիոնական գոտին։ Ինձ մրցակից գտնելն իմ գործը չէ։ Եթե որևէ մեկը չեմպիոնական գոտիս է ուզում, կարող է մտնել վանդակ»: