Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագից հետո կատարվել է միասնական աղոթք հայ գերիների համար։
Այս մասին հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։
Աղոթքը կատարվել է Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հանդիսապետությամբ։
«Աղոթք է բարձրացվել առ Աստված Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների և քաղաքացիական անձանց համար»,– նշված է հաղորդագրության մեջ։