Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է բանակին չպահպանել հրադադարը Գազայի հատվածում:
Այս մասին հայտնում է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։
«Վարչապետը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ կապված ազատ արձակվելիք պատանդների ցուցակի ստացման հետաձգման հետ: Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է, որ հրադադարը, որը պետք է ուժի մեջ մտներ 08:30-ին, չսկսել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը ՀԱՄԱՍ-ը պարտավորվել է տրամադրել»,- ասվում է հայտարարության մեջ:
Գործարքի առաջին փուլը կմեկնարկի հունվարի 19-ի առավոտյան և կտևի 42 օր։ Ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, երկու կողմերն էլ ակնարկել են, որ պատանդների փոխանակումը տեղի ժամանակով ժամը 16:00-ից շուտ տեղի չի ունենա:
Հեռուստաալիքը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը նախատեսում է առաջիկա ժամերին հանձնել բանտարկյալների ամբողջական ցուցակը։