«Իրավունք» թերթը գրում է.
«ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Փաշինյանը տարին սկսել է մարզպետներին «թափ տալով»։
Բանն այն է, որ վերջինիս չի գոհացնում մարզպետների աշխատանքը. «Մարզ չկա, որ մարզպետից բողոք չլինի, կարող է գիտեք` Ձեր ամբիցիաներով պետք է մարզ ղեկավարեք»,- ըստ լուրերի, ասել է Փաշինյանը անխտիր բոլոր մարզպետներին։
Ապա աչքները վախեցրել.
«Էնպես չանեք կին մարզպետներ նշանակեմ, որ խելքներդ գլուխներդ գա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։