ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ երեկոյան ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու իր երդմնակալության արարողությանը:
Հունվարի 20-ին նա երկրորդ անգամ կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնն ու կերդվի ամերիկացիների առաջ:
78-ամյա նախագահին ուղեկցում են կինը՝ն Մելանյան, դուստրը՝ Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Կուշները:
Այսօր՝ երդմնակալության նախօրեին, Թրամփը նախատեսում է իր կողմնակիցների հետ հանրահավաք անցկացնել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital One Arena մարզադաշտում։