Կարևոր իրադարձություններ

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել

19 Հունվար, 2025 18:41
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը հայտարարել է հրաժարականի մասին։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, սա որպես բողոքի նշան է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի, որը ենթադրում է Գազայի հատվածում հրադադարի հաստատում:

Բեն-Գվիրի «Հրեական ուժը» կուսակցությունը հայտարարել է Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայից դուրս գալու մասին: 

Հիշեցնենք, որ Գազայի հատվածում հակամարտության կողմերը՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը, ԱՄՆ-ի, Կատարի, Եգիպտոսի միջնորդությամբ պայմանավորվել են հունվարի 19-ից 42 օրով դադարեցնել կրակը ու հայտարարել ռազմական գործողություններին վերջ տալու մտադրության մասին, որոնք 15 ամսում խլել են շուրջ 46 հազար պաղեստինցու և 1500 իսրայելցու կյանք:

Գործարքի առաջին փուլը ենթադրում է իսրայելցի 33 պատանդի ազատ արձակում՝ շուրջ 1000 պաղեստինցի բանտարկյալի դիմաց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին