Կարևոր իրադարձություններ

Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է

19 Հունվար, 2025 20:12
Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է

«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դեռ կոմայի մեջ է։

«Ցավոք, ես ոչինչ չունեմ ասելու։ Վիճակը նույնն է։ Մեր սիրելին քնած է, իսկ ես, երեխաներս և մեր երկու մայրիկները սպասում ենք։ Եվ կսպասենք այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ էր տարել և գտնվում է կոմայի մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին