Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
19 Հունվար, 2025 13:12
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։