Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորներն անընդունելի են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

17 Հունվար, 2025 08:57
«Ժողովուրդ». Արցախցի պատգամավորներն անընդունելի են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԵԱՀԿ ՄԽ-ն չպետք է լուծարվի. դա ՀՀ իշխանությունների լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության վտարանդի խորհրդարանի պատգամավորը:

Հունվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 12 առաջարկ էր ներկայացրել Բաքվին, որոնցից մեկով առաջարկում էր լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Փաստորեն, այս հարցում եւս Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը համախոհներ են։ Ադրբեջանի նախագահն էլ է պահանջում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանը համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցություններն այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում հանդիպում-քննարկում են նախաձեռնել։ Արցախի խորհրդարանը նոր հայտարարություն է մշակում, որով անընդունելի են համարելու ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Փաշինյանի մտադրությունը։ 

Իսկ ինչ եւ ինչի համար է ԵԱՀԿ Մինսկի խումբը. այս կառույցը 1992 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց, որն այժմ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն է (ԵԱՀԿ): Այն կոչված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: ԵԱՀԿ ՄԽ-ն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա եւ Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես նաեւ համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ։ Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին