Աշտարակի համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Օշականի 48-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ և թմրանյութ է օգտագործում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
48-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 4 փաթեթ, որոնցից 1-ը՝ դեղնականաչավուն, 3-ը` բյուրեղանման զանգվածներով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։