ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մոսկվան շնորհավորում է Թրամփին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Մոսկվան բաց է Ուկրաինայի հակամարտության շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի հետ երկխոսության համար:
Նպատակը պետք է լինի ոչ թե կարճատև զինադադարը, այլ երկարատև խաղաղությունը՝ հիմնված այս տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների օրինական շահերի հարգանքի վրա»,- հայտարարել Է Պուտինը անվտանգության խորհրդի խորհրդակցության ժամանակ։