Կարևոր իրադարձություններ

Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են վերակառուցման վերաբերյալ հարցեր

20 Հունվար, 2025 20:14
Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են վերակառուցման վերաբերյալ հարցեր

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն այսօր հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև հայ համայնքի այլ ներկայացուցիչներ, նրանց թվում՝ հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի վերակառուցմանը, այդ թվում հայ համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

«Մենք ձեր կողքին ենք ձեր պարտականություններում, և մեր երեխաները ձեզ նայում են որպես Լիբանանի հույսի աղբյուր»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին