Կարևոր իրադարձություններ

Ոչ հաճելի հետևանքներ եմ պարզում, որին մեր տեսակ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չի. Տաթև Ղազարյան

21 Հունվար, 2025 00:04
Հեղինակ՝ Տաթև Ղազարյան
Ոչ հաճելի հետևանքներ եմ պարզում, որին մեր տեսակ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չի. Տաթև Ղազարյան

Ժողովրդական անվտանգության և տարծաշրջանային կենտրոնի փորձագետ Տաթև Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այ հիմա կիսվեմ ընկերներիս հետ, թե ինչեր կատարվեցին այս օրերին... Անկեղծ չէի պատկերացնում, որ այդքան կտարածվեին գրառումներս խմբերում, լրատվականներում ևն (այսօր հատվեց համբերությունս նամակների հոսքի և փակեցի գրառումներս): Իհարկե իմ կամքից անկախ սկսեցի պատասխանատվություն զգալ, և ինչքան ինտերվյու, հոդվածներ, քննարկումներ, վերլուծություններ կար լսեցի և կարդացի:

Այնուհետև հաշվապահ և իրավաբան ընկերներիս հետ սկսեցինք ընկնել օրենքների ջանին, որպեսզի ամեն ինչ հնարավորինս պարզեցված ըմբռնենք ու կարողանամ կոմպետենտ և ճիշտ պատասխաններ տալ, բայց մինչ այս ամեն օր զանգում էի ՊԵԿ թեժ գծին, օրական նույնիսկ մի քանի անգամ, որպեսզի հավաքագրված անորոշ հարցերի պատասխանները գտնեմ:

Իհարկե 1-ին անգամ չի, որ ՊԵԿ թեժ գծի աշխատակիցների հետ զրուցում էի, բայց վստահ էի, որ գոնե այս անգամ աշխատակիցներին նորմալ վերապատրաստած կլինեն, սակայն ապարդյուն, նույնիսկ ես սկսեցի իրենց բացատրել էլ չեմ ասում, շփոթված սխալ ուղղորդումներ անելը:

Մեծ սիրով կբանավիճեի էս օրենքի հեղինակների և իմպլեմենտացնողների հետ, այնուհետև հերթական անգամ կարձանագրեմ, որ ռազմավարական հաղորդակցությունից գերատեսչությունները կմ-ով են հեռու, թե ու՞ր են գնում այդքան վերապատրաստումները, եթե գետնի վրա չեն աշխատելու ոչ-ոք չգիտի:

Հ.Գ. ինչքան խորանում այնքան ոչ հաճելի հետևանքներ եմ պարզում, որին մեր տեսակ հասարակությունն ընդհանրապես պատրաստ չի:

Հ.Գ.2 իսկ բոլոր անծանոթներին հիշեցնեմ, որ գույություն ունի պատկան մարմին ձեր հարցերն ուղղելու համար, ահա թողնում եմ իրենց հեռախոսահամարը (զգուշացում կարող է նույնիսկ 10-ը և ավել րոպե զանգը գնա)

060 844444»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին