Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է ոչ սթափ 144 վարորդ (տեսանյութ)

24 Փետրվար, 2025 20:12
Հայտնաբերվել է ոչ սթափ 144 վարորդ (տեսանյութ)

Փետրվարի 17-ից 24-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4276 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 213 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 551, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 219, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 61 և 1682 այլ իրավախախտումներ։

161 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 334-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 10208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 177, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 611 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 2183, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 278, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 415, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 46, արագության գերազանցման՝ 1020 և 3283 այլ իրավախախտումներ։

342 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1101-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 373-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 138-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 49 անձ։

 

Լրահոս

Դիտել ավելին