Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը «Աստանա հաբում» ծանոթացել է առողջապահության ոլորտում արհեստական բանականության ներդրման հետազոտություններին

28 Մարտ, 2025 11:43
Միրզոյանը «Աստանա հաբում» ծանոթացել է առողջապահության ոլորտում արհեստական բանականության ներդրման հետազոտություններին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։

Նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահության ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։

Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին