Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում կարգավորման գործընթացը։
Էրդողանը ՌԴ նախագահին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար, ներառյալ՝ բանակցությունների կազմակերպումը: