Կարևոր իրադարձություններ

Երևանում անցկացվել է հրդեհաշիջման հատուկ ուսումնավարժանք

28 Մարտ, 2025 18:25
Երևանում անցկացվել է հրդեհաշիջման հատուկ ուսումնավարժանք

Մարտի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից Երևանի հյուրանոցներից մեկում կազմակերպվել և անցկացվել է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Հատուկ տակտիկական ուսումնավարժանքի նպատակն էր՝

Ուսուցանել աշխատակազմին հրդեհի բռնկման դեպքում վարվելակերպի կանոնները,

ծանոթացնել հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառմանը,

բարձրացնել մասնակիցների պատրաստվածությունը և զարգացնել գործնական հմտությունները:

Վարժանքի ընթացքում փրկարարական ծառայողների կողմից անձնակազմին ներկայացվել են հրդեհաշիջման առաջնային միջոցների կիրառման առանձնահատկությունները, և մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձարկել այդ միջոցները:

Միևնույն ժամանակ իրականացվել է անձնակազմի տարհանում, այդ թվում՝ բարձր հարկերից ավտոսանդուղքի միջոցով, ինչպես նաև պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ և տուժածների դուրսբերում։

Ուսումնավարժանքին մասնակցել են նաև հյուրանոցի շուրջ 150 աշխատակից և այցելու։

Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները` Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Լրահոս

Դիտել ավելին