Ադրբեջանի Իմիշլիի շրջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սաաթլի կայանից 11 կիլոմետր դեպի հյուսիս՝ Իմիշլի շրջանում։
Երկրաշարժի օջախը գտնվել է 53 կիլոմետր խորության վրա։