Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

28 Մարտ, 2025 13:20
Հայտնի են «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թատրոնում անցկացվել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Մեծ «Արտավազդ»-ի է արժանացել Տիգրան Աթայանին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փառատոնը հիմնադրելու համար։

Հատուկ «Արտավազդ»-ի են արժանացել Արմեն Քուշկյանը՝ «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման համար, որը բեմադրվել է «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակում, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնի «Խանում» ներկայացումը, որի բեմադրիչն Արմեն Բայանդուրյանն է, Արինա Արարատյանը՝ «Խավարի առաքյալները» ներկայացման համար, որը բեմադրվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, Ներսես Մարկոսյանը՝ «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացման համար, որը բեմադրվել է Կամերային թատրոնում:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ են տրվել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ․ թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանին և դերասանուհի Նատալյա Բաղդասարյանին:

Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում մրցանակի արժանացավ Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը՝ «...իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո) ներկայացման համար:

Լավագույն կին դերակատար է համարվել Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանը՝ «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն) ներկայացման համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար է ճանաչվել Գ.Սունդուկյանի անվ.ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը «Ռնգեղջյուր» (Ժան) ներկայացման համար:

 

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար է համարվել Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական. թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը «Փող։ Կիրք։ Իշխանություն» (Ելիզավետա Ալեքսանդրովնա) ներկայացման համար:

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում մրցանակը տրվել է Աշոտ Թադևոսյանին՝  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»:

Լավագույն զգեստների նկարիչը Քնքուշ Մալխասյանն է՝ «Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի» ներկայացումների համար, Մնջախաղի թատրոն, Շունչ թատրոն:

Լավագույն լուսային նկարիչ է ճանաչվել Արա Գասպարյանը՝ «Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, «Արմմոնո» միջազգային փառատոն:

Լավագույն երաժշտության հեղինակ է դարձել Արմեն Շահինյանը՝ «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն։Լավագույն թատերախոսական անվանակարգում հաղթեց Անի Հարությունյանը՝ «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»:

Լավագույն երիտասարդ դերասան է համարվել Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը» (Չարլի) մոնոներկայացում, «Արմմոնո» միջազգային փառատոն:

Լավագույն երիտասարդ դերասանուհի է ճանաչվել Միլենա Ղազարյանը՝ «Լակոտը» (Թագուհի), Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն երիտասարդ բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է՝ «Արևի մարդիկ», Հ.Պարոնյանի անվ. երաժշտկան կոմեդիայի թատրոն:

Լավագույն մանկական ներկայացում է համարվել Նարինե Գրիգորյանի «Բարկանու՞մ ես» բեմադրությունը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն երիտասարդական ներկայացում է համարվել Նարինե Գրիգորյանի «Մարդը ափի մեջ» բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն պլաստիկական ներկայացումը «Ուրվականների սոնատը»-ն է, բեմ.՝ Ինա Հախնազարյան, Մնջախաղի թատրոն:

Լավագույն կամերային ներկայացում է ճանաչվել «Է»-ն, բեմ.՝ Զառա Անտոնյան, Բաբելոն թատրոն:

Լավագույն ռեժիսուրա  անվանակարգում հաղթել է Սուրեն Շահվերդյանը՝ «Փող։ Կիրք։ Իշխանություն», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:

Լավագույն ներկայացում է համարվել «Լակոտը», բեմ.՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լրահոս

Դիտել ավելին