«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում:
Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ն Գյումրիի ՏԻՄ ընտրություններում պատրա՞ստ է կոալիցիա կազմել «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանի հետ, եթե անհրաժեշտություն լինի՝ Արթուր Հովհաննիսյանը բացառեց դրա իրագործումը:
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հաղթել Գյումրիի առաջիկա արտահերթ ընտրություններում»,- նշեց պատգամավորը: