Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

24 Փետրվար, 2025 14:50
ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «X»-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։ 

«Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ 

Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը և ակնկալում ենք բոլոր ձևաչափերում շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը»,-նշվում է գերատեսչության գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին