«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՔՊ չատում հրահանգ է իջեցվել ամեն գնով սեւացնել, վարկաբեկել Գյումրու համայնքապետի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներին:
ArmLur.am-ը գրել էր, որ Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ն չատ է բացել՝ «PR Գյումրի» անունով, որտեղ օրուգիշեր քննարկում են, թե ինչ անեն, ոնց անեն, որ երաշխավորեն իրենց հաղթանակը: Հիմա էլ «PR Գյումրի» չատում ՔՊ-ականներին հրահանգ է իջեցվել նոն-ստոպ հարցազրույցներ տալ, գրառումներ անել, որպեսզի սեւացնեն մրցակիցներին:
Հիմա վարչապետի խոսնակից սկսած՝ գյումրեցի պատգամավորներ, Գյումրու ավագանու անդամներ, իրար հերթ չտալով, հարցազրույցներ են տալիս, գրառումներ անում ու ամենավերջին ձեւով, կեղտոտ բառապաշարով վիրավորում են մյուս մրցակիցներին:
Այս կեղտոտ օպերացիայի գլխավոր դերերում էլ ՔՊ-ական տիկնայք են՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ու գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը, որոնք կես ժամը մեկ գրառումներ են անում ու վարկաբեկում համայնքապետի մյուս թեկնածուներին՝ մոռանալով իրենց իշխանական կարգավիճակի ու անթույլատրելի վարքագծի մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: