Կարևոր իրադարձություններ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը

21 Փետրվար, 2025 22:54
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը

 

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու փորձը։

«Մենք դատապարտում ենք այս արարքը` որպես կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում և Երուսաղեմի սրբավայրերը կառավարելու պատմական ստատուս քվոյի տագնապալի խախտում»,- ասված է խորհրդի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր Ջերի Փիլայի հայտարարության մեջ։

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունն ահազանգում է, որ Իսրայելի իշխանությունները փորձում են խլել հայոց եկեղեցուն պատկանող ունեցվածքը։

Երուսաղեմի պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին արնոնայի (հարկային պարտքերի) հարցով:

 

Լրահոս

Դիտել ավելին