Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում

19 Փետրվար, 2025 09:36
«Հրապարակ». Ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։

Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»:

Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում: Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։

Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին