Կարևոր իրադարձություններ

Էդուարդ Հակոբյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրերը

20 Փետրվար, 2025 20:08
Էդուարդ Հակոբյանը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարածաշրջանային և ազգային համակարգման թիմերի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը ՊԵԿ նախագահը ընդգծել է մաքսային ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում ՎԶԵԲ աջակցության կարևորագույն դերը։

Քննարկվել են ներկայում ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, Ագարակի անցակետի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև Սիսիանում ու Երևանում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնների կառուցման ծրագրերը, դրանց ներկա վիճակը, հիմնական խնդիրները։ Անդրադարձ է կատարվել առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՎԶԵԲ-ի հետ մեկնարկած սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, ինչպես նաև նախանշվել  են իրականացման հետագա ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին