Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Կարապետյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի թունելում բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։