Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Հայաստանը ևս հրավիրվել է միանալու «Հաղթանակ 9/45» շարժմանը

22 Փետրվար, 2025 08:14
«Փաստ». Հայաստանը ևս հրավիրվել է միանալու «Հաղթանակ 9/45» շարժմանը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրեր առաջ Մոսկվայում փաստացի տրվեց «Հաղթանակ 9/45» լայնածավալ հասարակական շարժման մեկնարկը։ Նախաձեռնողը և կազմակերպիչը «Եվրասիա» ԻՀԿ-ն է։ Այն նպատակ ունի պահպանել Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմական հիշողությունը, պայքարել պատմության կեղծման դեմ և ամրապնդել մշակութային կապերը այն երկրների միջև, որոնք նպաստել են Մեծ հաղթանակին։

Ինչպես նշել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականը հայտարարեց Հայրենիքի պաշտպանի տարի՝ նշանավորելու 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը։ Նա ընդգծել է, որ «Եվրասիան» աջակցում է նախագծերին, որոնք նպատակ ունեն պահպանել ավանդական արժեքներն ու պատմական հիշողությունը։ Դա ոչ միայն հարգանք է անցյալի նկատմամբ, այլ ներդրում ապագայի մեջ։

Հաշվի առնելով, որ անցյալի իրադարձություններն այսօր հաճախ քաղաքական սպեկուլյացիաների օբյեկտ են դառնում, կարևոր է ոչ միայն պահպանել հիշողությունը, այլև ակտիվորեն պայքարել դրա կեղծման դեմ։

 

Լրահոս

Դիտել ավելին