Հայաստանում ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող ընկերությունները 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ապահովագրողների միությունը։
«Փետրվարի 20-ից Հայաստանի տարածքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մեծ թվով ավտոպատահարներ են գրանցվել։ ԱՊՊԱ պայմանագրերը սպասարկող 6 ապահովագրական ընկերությունները միասին 1 օրում ավելի քան 1000 վթար են գրանցել։ Սա աննախադեպ իրավիճակ է, համակարգը գերբեռնված է, հեռախոսագծերը՝ ծանրաբեռնված»,- ասված է հաղորդագրությունում։
Միությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։