ԱՄՆ-ի և Ռուսաստանի հաջորդ բանակցությունները կանցկացվեն փետրվարի 25-ին Սաուդյան Արաբիայում:
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև հայտարարել է, որ կարևոր է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի դեմ առ դեմ հանդիպումը։
Սրանք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն են վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։
Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ամերիկացի բանակցողներն էին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Սեղանը և հանդիպումը գլխավորողը Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն էին։ Ինչպես նշել էր Ուշակովը, հանդիպման խնդիր էր դրված համաձայնեցնել, թե ինչպես սկսել բանակցությունները Ուկրաինայի հարցով։
Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցել: