Կարևոր իրադարձություններ

2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ. նախարար

22 Փետրվար, 2025 14:30
2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ. նախարար

2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ:

Այս մասին հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172700 դրամ։ Այսինքն միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն 5,3 տոկոսային կետով էլ իջել են հարկերը։

Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26200 դրամով, այնինչ 2018-2024 թթ. աճել է 114500 դրամով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին