Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

22 Փետրվար, 2025 13:48
Տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը:

Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) միջև փոխգործակցության հետ կապված հարցեր:

Մտքեր են փոխանակվել Կոնվենցիայի դրույթների կիրարկման նպատակով իրականացված օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին