Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Կապանում թեժ է. ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները

22 Փետրվար, 2025 09:14
«Հրապարակ». Կապանում թեժ է. ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել հաշվել ձայները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Քաղպայմանագրի» տարածքային խորհրդի ընտրություններ են տեղի ունեցել, որին 12 թեկնածու է առաջադրվել՝ ԱԺ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Մարինա Ղազարյանը, ԶՊՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը, Կապանի նախկին տարածքային խորհրդի ղեկավար Նարեկ Դավթյանը եւ այլք:

Եղանակային անբարենպաստ պայմանների, ձյան պատճառով ՔՊ վերնախավից՝ վարչությունից ընտրություններին ներկայացուցիչ չի մասնակցել:

Բայց, հաշվի առնելով նախորդ ընտրությունների ժամանակ Կապանում թույլ տրված կեղծիքները, ՔՊ ղեկավարությունը թույլ չի տվել, որ քվեարկության արդյունքները հաշվեն Կապանում, եւ քվեատուփը` կապարականքված, տեղափոխվել է Երեւան:

Այստեղ, ըստ ամենայնի, օնլայն տարբերակով կհաշվեն ձայները։ Ուշագրավ է, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր թեկնածությունը չի առաջադրել, մինչդեռ վերջին շաբաթներին ՔՊ-ն բազմաթիվ համայնքներում կուսակցական խորհուրդներ է ընտրում, եւ հիմնականում մարզկենտրոններում խորհրդի ղեկավար են դառնում մարզպետները՝ ստացած առավելագույն ձայներով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին