Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապատասխան համապարփակ խորհրդակցություններ։ Պետք է տեղեկություններ ստանալ, թե այս մակարդակում ամերիկյան կողմից ով է հանդես գալու որպես մեր զրուցակից։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը։
Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին»,-հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը
Նրա խոսքով՝ նման հանդիպում տեղի կունենա երրորդ երկրում, կոնկրետ տեղն այժմ համաձայնեցվում է։