Կարևոր իրադարձություններ

2-3 ամսից ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կկնքվի

22 Փետրվար, 2025 12:00
2-3 ամսից ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր կկնքվի

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու-երեք ամսից համաձայնագիր կստորագրեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։

Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առեւտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ Ալ Զեյուդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի կարևոր իրադարձություն էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստումը, որի անդամ է Ռուսաստանը: Այս համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի: Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը երկու-երեք ամսից»,- ասել է նա Աբու Դաբիում Ռուսաստանի արտահանման կենտրոնի կողմից կազմակերպված Made in Russia տոնավաճառի բացմանը:

Պետնախարարը նաև նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 3,5 միլիարդ դոլարից հասել է 10 միլիարդ դոլարի։

ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։

Այս ընթացքում կողմերը խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել։

Ինչպես հայտնում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի սակագների ազատականացման, մաքսային և արդյունաբերական համագործակցության, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության, առևտրի պաշտպանության միջոցառումները։

 

Լրահոս

Դիտել ավելին