Կարևոր իրադարձություններ

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

22 Փետրվար, 2025 12:15
Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Պենտագոնը «ակնկալում է 5-8%-ով կրճատել գերատեսչության քաղաքացիական անձնակազմը»։

Ըստ The Washington Post-ի ՝ պաշտպանության նախարարության քաղաքացիական ծառայողների թիվը կազմում է մոտ 900 հազար մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին