Կարևոր իրադարձություններ

Նախորդ տարի պետությանը հասցվել է ավելի քան 430 մլն դրամի վնաս (լուսանկարներ)

20 Փետրվար, 2025 12:38
Նախորդ տարի պետությանը հասցվել է ավելի քան 430 մլն դրամի վնաս (լուսանկարներ)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնը հրապարակել է 2024 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: 
 
Արձանագրվել է իրավախախտման 160 դեպք, որից՝ 62՝ ձկնաբուծություն, 35՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, 23՝ հասարակական սննդի, հյուրանոցների, զվարճությունների և հանգստի կազմակերպում, 17՝ ջրամատակարարում, ջրօգտագործում, 23՝ այլ
 
Կիրառվել է 128 վարչական տույժ, 68,500,000 դր. տուգանք: Հաշվարկվել է 431,159,194 դր. պատճառված վնաս
 
Կասեցվել է 80 գործունեություն՝ առանց թույլտվության ապօրինի ջրօգտագործման հիմքով։
Ընդհանուր ստուգումներով հայտնաբերված ապօրինի ջրօգտագործման հետևանքով կանխվել է շուրջ 790 լ/վրկ կամ տարեկան կտրվածքով 11,000,000 խմ ապօրինի ջրօգտագործում։

Լրահոս

Դիտել ավելին