Կարևոր իրադարձություններ

Մասկի որդու՝ քիթը քչփորելու պատճառով, Թրամփը փոխել է օվալաձև գրասենյակի ավելի քան 60 տարվա աշխատասեղանը

21 Փետրվար, 2025 15:43
Մասկի որդու՝ քիթը քչփորելու պատճառով, Թրամփը փոխել է օվալաձև գրասենյակի ավելի քան 60 տարվա աշխատասեղանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Օվալաձև աշխատասենյակի գրասեղանը մի քանի օր անց այն բանից հետո, երբ հրապարակված կադրերում երևացել է, որ Իլոն Մասկի որդին՝ 4-ամյա Իքսը, քիթը քչփորելիս քսել է մատը սեղանի վրա։

Այս մասին գրում է The New York Post-ը։

Անցյալ շաբաթ ամերիկյան հեռուստաալիքներով ցուցադրվել է այն պահը, երբ Իլոն Մասկի 4-ամյա որդին, մատը քսել է սեղանին ուղիղ եթերում։

Այդ ժամանակ նրա հայրը և Թրամփը պատասխանում էին Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքի վերաբերյալ լրագրողների հարցերին: Մասկի 12 երեխաներից Իքսը, որի ամբողջական անունը Իքս Էշ Էյր (X Æ A-12) է, եթերում հուզվում էր, մրմնջում ինչ-որ բան, քիթը քչփորում ու թափառում գրասենյակում:

Սպիտակ տունը վստահեցրել է հանրությանը, որ սեղանի փոխարինումը մշտական փոփոխություն չէ։

Հայտնի գրասեղանը, որը հայտնվել է Օվալաձև աշխատասենյակում նախագահ Ջոն Քենեդիի օրոք 1961 թվականին, ուղարկվել է վերանորոգման և մաքրման։ Այն կառուցվել է բրիտանական HMS Resolute արկտիկական հետախուզական նավի բեկորից և 1880 թվականին Վիկտորիա թագուհին նվիրել է նախագահ Ռադերֆորդ Հեյսին:

Թրամփն այժմ ստորագրում է փաստաթղթերը C&O սեղանի շուրջ, որոնք, ի թիվս այլոց, օգտագործել է Ջորջ Բուշը: C&O-ն կրճատված հապավում է Chesapeake-ի և Ohio Railway-ի համատեղ արտադրանքից։ 1975 թվականին այն օգտագործվել է Օվալաձև գրասենյակում, իսկ 1987 թվականին GSX երկաթուղին այն նվիրել է Սպիտակ տանը։

Հայտնի է, որ Թրամփը ծայրահեղ անհանդուրժող է միկրոբների և կեղտի նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին