Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկու ժամ ՀՀԿ գրասենյակի մոտ

20 Փետրվար, 2025 08:44
«Փաստ». Ինչո՞ւ էր Ռուսաստանի դեսպանի մեքենան մոտ երկու ժամ ՀՀԿ գրասենյակի մոտ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի մեքենան շուրջ երկու ժամ գտնվել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դիմաց:

Քանի որ դեսպանի այցի մասին ո՛չ ՀՀԿ պաշտոնական էջում, ո՛չ ՀՀԿ-ականների էջերում որևէ պաշտոնական տեղեկություն չկար, «Փաստը» փորձեց ՀՀԿ-ից տեղեկանալ՝ ինչո՞ւ է դեսպանն այցելել կուսակցության գրասենյակ:

Սակայն հանրապետականներից այդպես էլ չկարողացանք ճշտել դեսպանի այցելության նպատակը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին