Կարևոր իրադարձություններ

Հրդեհված ճաշարանի խոհանոցը վերանորոգվել է

21 Փետրվար, 2025 16:16
Հրդեհված ճաշարանի խոհանոցը վերանորոգվել է

Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը փետրվարի 19-ին տեղեկացրել էր, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ էր բռնկվել, որը կարճ ժամանակում մարվել էր:

 

Լրահոս

Դիտել ավելին