«Հրապարակ» թերթը գրում է.
«Համալսարանական շրջանակներից ստացված տեղեկություններից դատելով, առաջիկայում բուհերի ուսման վարձավճարներն էլ կբարձրանան:
Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ կառավարության որոշում է ընդունվել, ըստ որի՝ բուհական կրթության տարեկան վարձավճարի վերին սահմանն է ֆիքսվել, որ բուհերը կամայականություն չդրսեւորեն: Սահմանվել է, որ տարեկան 1 միլիոն դրամից ավելի չի կարող լինել ուսման վարձը:
Ամեն ինչ «բարեփոխող», այսինքն՝ թանկացնող իշխանությունը որոշել է այստեղ էլ «բարեփոխում» անել, եւ հիմա ԿԳՄՍՆ-ում քննարկում են 1 միլիոնի սահմանափակումը հանելու հարցը:
Հիմնավորումն այն է, թե մասնավոր դպրոցներ ու մանկապարտեզներ կան, որտեղ 1 միլիոնից ավելի է տարեկան վարձը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: