Կարևոր իրադարձություններ

Վերին Լարս անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված

21 Փետրվար, 2025 15:50
Վերին Լարս անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 600 հայկական բեռնատար կա կուտակված։

Այս մասին հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փետրվարի 16-ից փակ է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով:

Ըստ վերջին տվյալների՝ անցակետը հատելու համար 2224 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 619-ը հայկական են։

 

Լրահոս

Դիտել ավելին