Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածները թաղապետարանում

20 Փետրվար, 2025 09:24
«Հրապարակ». Սրտիկներ, մոմեր, փուչիկներ. ՔՊ-ականի արկածները թաղապետարանում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանը բոլոր տոները մեծ հանդիսավորությամբ նշում է, կոլեկտիվին ներգրավում, երբեմն անգամ դրես-կոդ սահմանում, որ տոնին համահունչ հագուստով ներկայանան:

ՔՊ-ական տիկինը մեծ հանդիսավորությամբ նշել է Սիրո տոնը՝ իր աշխատասենյակում կարմիր սրտիկ փուչիկներով ռոմանտիկ մթնոլորտ ստեղծել, հրավիրվածներին նախապես զգուշացրել, որ հագուստի մեջ կարմիր գույն ներառեն՝ օրվան համահունչ։

Ներկաներից ոմանք լուսանկարներ էին հրապարակել՝ կից գրությամբ․

«Աղի բլիթ-Վալենտին, աշխատանքային փարթի»։ Դավթաշենի թաղապետն Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Ալբերտ Հովասափյանն է։ Ի դեպ, նախկին ՔՊ-ական թաղապետն էլ աշխատասենյակում խորոված փարթի էր արել, ինչը դարձավ պաշտոնանկության առիթ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին