Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Պապոյան

21 Փետրվար, 2025 13:58
Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ-Խայմա քաղաքում մասնակցել է «Made by Armenians» 2025 ցուցահանդեսին։

«Միջոցառմանը ներկա են եղել Ռաս Ալ-Խայմայի թագաժառանգ Շեյխ Մուհամեդ բեն Սաուդ բին Սաքր Ալ Քասիմին, Ռաս Ալ-Խայմայի Առևտրի պալատի նախագահ Մոհամեդ Ալ-Նուայիմին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ինչպես նաև գործարարներ, ներդրողներ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄԷ-ից ու այլ երկրներից։

Բացման արարողության ընթացքում նախարարը նշել է․

«Հայաստանն ու ԱՄԷ-ն կիսում են բարգավաճող և դինամիկ զարգացող տնտեսական գործընկերություն։ 2024 թվականին մեր առևտրաշրջանառությունն գերազանցել է 5.7 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Հայկական ապրանքների արտահանումը դեպի ԱՄԷ զգալիորեն ընդլայնվել է, ինչը վկայում է աճող պահանջարկի և մեր գործարար կապերի ամրապնդման մասին։

Համանման միջոցառումները տնտեսական համագործակցության խորացման, ներդրումների խթանման և առևտրային հնարավորությունների ընդլայնման մեր ընդհանուր տեսլականի արտացոլումն են»։

Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են գործարար հանդիպումներ և մշակութային միջոցառումներ։ Այն բաց կլինի մինչ փետրվարի 22-ը»,- ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին