Կարևոր իրադարձություններ

Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինային նվիրված հանդիպումներում. Թրամփ

21 Փետրվար, 2025 21:07
Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինային նվիրված հանդիպումներում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպումներում։ 

«Նա բողոքում է, որ ինքը ներկա չէ այն հանդիպմանը, որը մենք ունենում ենք Սաուդյան Արաբիայում։ Դե, նա երեք տարի հանդիպումների մեջ է մի նախագահի հետ, ով չգիտեր, թե ինչ է անում:

Նա երեք տարի է, ինչ հանդիպումների է եղել, և ոչինչ չի ստացվել: Այնպես որ, եթե անկեղծ, չեմ կարծում, որ նրա ներկայությունն այդ հանդիպումներում կարեւոր է»,- Fox News-ին տված հարցազրույցում նշել է Թրամփն՝ ընդգծելով, որ Զելենսկին հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ նա շատ վատ է հանդես եկել որպես բանակցող։



 

Լրահոս

Դիտել ավելին