Կարևոր իրադարձություններ

Հայտնի շոումենն Իսպանիայից որոշել է Երևանի տրանսպորտային համակարգը փրկել. Չախոյան

22 Փետրվար, 2025 11:00
Հայտնի շոումենն Իսպանիայից որոշել է Երևանի տրանսպորտային համակարգը փրկել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ «հայտնի շոումենը» բոյկոտը որոշել է շարունակել Իսպանիայում։

«Դեռևս երեկ բոյկոտը շարունակվելու մասին ազդարարող շոումենը այսօր արդեն Իսպանիայում է, բոյկոտի վճռական փուլ է մտել՝ Իսպանիայից որոշել է Երևանի տրանսպորտային համակարգը փրկել։

Սա ի գիտություն մեր քաղաքացիների, ովքեր միամտորեն հավատում են տարատեսակ շոումենների, սրբազանների ու փրկիչների։

Միշտ նույն սցենարով՝ մարդկանց «փուռն» են տալիս ու իրենք թռնում»,- գրել է Չախոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին