Կարևոր իրադարձություններ

Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

22 Փետրվար, 2025 17:21
Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

 

Լրահոս

Դիտել ավելին