Կարևոր իրադարձություններ

Սթարմերը և ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության օգտին

22 Փետրվար, 2025 22:16
Սթարմերը և ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության օգտին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են եկել Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու օգտին։

Այս մասին ասվում է քաղաքական գործիչների հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

«Նրանք քննարկել են Ուկրաինայում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, նրանք համաձայնել են, որ Եվրոպան պետք է մեծացնի իր ջանքերը հավաքական եվրոպական անվտանգության հասնելու համար։

Վարչապետն ասել է, որ կշարունակի այս կարևոր քննարկումները առաջիկա օրերին և շաբաթներին, այդ թվում՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»,-հաղորդում է գրասենյակը:

Սթարմերի այցը ԱՄՆ նախատեսված է հաջորդ շաբաթ։

 

Լրահոս

Դիտել ավելին